Բրիտանիայում Բերեզովսկու մահվան նոր հետաքննություն է սկսվել

11:25 • 26.03.14

Բրիտանիայում փորձում են նոր լույս սփռել ռուսաստանցի գործարար Բորիս Բերեզովսկու առեղծվածային մահվան հանգամանքների վրա, հայտնում է HTB-ն:

 

Լոնդոնում սկսվում է կորոներների՝ սպանությունների հետաքննությամբ զբաղվող իրավապահների դատարանի նիստը:

Նոր հատուկ հետաքննությունը սկսվել է Բերեզովսկու հարազատների նախաձեռնությամբ:

 

Բերեզովսկու մարմինը հայտնաբերվել էր անցած տարվա մարտի 23-ին իր տան լոգարանում: Աղբյուրը նրա մահը անվանում է 21-րդ դարի ամենաառեղծվածային մահերից մեկը: Մինչ այժմ պարզ չէ՝ խոսքը սպանության, թե ինքնասպանության մասին է:

Բրիտանիայում կորոներների հետաքննությանը դիմում են այն դեպքում, երբ մարդու մահը սպանություն է թվում:

 

Այս հետաքննության արդյունքների հիման վրա հնարավոր է Բերեզովսկու մահվան պաշտոնական ոստիկանական հետաքննություն սկսվի: