Մարտի 28-ին «Դ!ԵՄ ԵՄ»-ը Սահմանադրական դատարանի դիմաց լուռ ակցիա կանցկացնի

11:09 • 26.03.14

Այսպիսով՝ հավաքվում ենք մարտի 28-ին՝ ժամը 12:30-ին, Սահմանադրական դատարանի դիմաց: Իրականացնելու ենք գեղեցիկ ու խորհրդանշական ակցիա՝ առանց կոչերի, առանց ելույթների: Այս մասին տեղեկացնում է «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունը՝ ֆեյսբուքի իր էջում։


Այդ օրն սկսվում է դատաքննությունը, ուստի մենք չպետք է որևէ կերպ խանգարենք Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, ուստի և ելույթների, կոչերի փոխարեն կարող են լինել, օրինակ, ավելի քան խոսուն պաստառներ:


Յուրահատուկ ու խորհրդանշական ձևով կփոխանցենք անաչառության մեր կոչը Սահմանադրական դատարանին, այնուհետ, չցանկանալով որևէ կերպ խանգարել Բարձր դատարանի բնականոն աշխատանքը, կավարտենք այդ օրվա մեր ակցիան և կակնկալենք Դատարանի անկողմնակալ որոշում:


Հարգանքով,
«Դ!ԵՄ ԵՄ» թիմ