Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանին զգուշացրել է զերծ մնալ Եվրոպայի պառակտումից
Ուկրաինայի ճգնաժամի առնչությամբ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Ռուսաստանին զգուշացրել է զերծ մնալ Եվրոպայի պառակտումից և «սառը պատերազմի» ժամանակներին վերադարձից, հաղորդում է dw.de-ն:
Bild թերթին տված հարցազրույցում գերմանացի դիվանագետը հայտարարել է, որ Արևմուտքը և Ռուսաստանը պետք է «վերադառնան ողջամիտ համագործակցության»: Շտայնմայերի կարծիքով՝ ստեղծված իրավիճակում Մոսկվան պետք է ընդառաջ քայլ անի:
Դրա հետ մեկտեղ Գերմանիայի արտգործնախարարը ողջունել է Ուկրաինայում ԵԱՀԿ դիտորդների աշխատանքի վերաբերյալ ռուսական կառավարության համաձայնությունը։ Շտայնմայերը խոստովանել է, որ եվրոպացիները «շահագրգռված են Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում», բայց մինչև այն չփոխի իր կուրսը, անցնել ընթացիկ խնդիրների լուծմանը հեշտ չի լինի:
Գերմանիայի արտգործնախարարը Ռուսաստանի նկատմամբ լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել, եթե նա նոր պահանջներ հայտնի օտար տարածքների վերաբերյալ:










