Բրիտանական հեռուստաընկերությունը գենետիկ վերլուծության նպատակով ձեռք է բերել Հիտլերի մազերը
Բրիտանական Channel 4 հեռուստաընկերությունը քննադատության է արժանացել այն բանից հետո, երբ վերջինս Հոլոքոստը ժխտող անգլիացի գրող Դևիդ Իրվինգին Ադոլֆ Հիտլերի խոպոպները գնելու նպատակով 3000 ֆունտ ստերլինգ է վճարել: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Mignews-ին:
Channel 4-ը Հիտլերի մազափունջը ձերք է բերել իր նոր՝ Dead Famous DNA կոչվող հաղորդման համար, որտեղ ԴՆԹ վերլուծությունը օգտագործվում է հայտնի պատմական գործիչների անձը առավել ճանաչելու նպատակով:
Հեռուստաընկերության մամլո քարտուղարը հայտնել է, որ մազափունջը թույլ կտա ուսումնասիրել Հիտլերի անձի «հիմնական կենսաբանական բաղադրիչը»:
Այդ գենետիկ նյմուշը պահպանել է Հիտլերի վարսավիրը, ով հավաքել է այն կոշիկի տակ ամրացված կպչուն ժապավենի շնորհիվ:
Լեյբորիստ պատգամավոր Իեն Օստինը հայտարարել է, որ հեռուստաընկերության համագործակցությունը մի մարդու հետ, ով հերքել է Հոլոքոստը, զզվելի և անբարոյական արարք է համարվում: 2006թ.-ին, Ավստրիայի դատարանը Դևիդ Իրվինգին մեղավոր ճանաչեց Հոլոքոստի մերժման համար:










