Անօրինական ներգաղթյալները կառչում են բեռնատարներից՝ Բրիտանիա մուտք գործելու համար (տեսանյութ)
Ավելացել է անօրինական ներգաղթյալների թիվը, որոնք Բրիտանիա մուտք գործելու համար թաքնվում են բեռնատար մեքենաների տակ՝ իրենց կյանքը ենթարկելով վտանգի, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով BBC-ին:
Դա տեղի է ունենում ֆրանսիական նավահանգստային Կալե քաղաքում, որտեղից բեռնատար մեքենաները լաստանավերով տեղափոխվում են Անգլիա:
BBC-ի թղթակից Քոլին Քոմփբելը սեփական հետաքննություն է իրականացրել և պարզել է, թե ինչպես է ներգաղթյալներին հաջողվում խուսափել սահմանին խիստ հսկողությունից:










