Հրեական օրացույցում պատմական հայրենադարձությանը նվիրված տոն կարող է հայտնվել

13:46 • 26.03.14

Հրեաների օրացույցում շուտով կարող է հայտնվել նոր տոն, որը նվիրված է այդ ժողովրդի՝ դեպի Սուրբ հող կատարած պատմական հայրենադարձությանը։

 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը, համապատասխան օրինագիծն Իսրայելի Կնեսետ (խորհրդարան) է ներկայացվել շաբաթվա սկզբին, և օրենսդիրների կողմից նախնական հավանության է արժանացել։

 

Եթե օրինագիծն ընդունվի, ապա հրեական օրացույցով նիսան ամսվա 10-րդ օրն իսրայելցիները կնշեն պատմական հայրենադարձության տոնը, երբ նրանց նախնիները, եգիպտական բազմամյա լծից ազատվելով ու 40 տարվա դեգերումներից հետո, վերադարձան Սուրբ հող։