Լուկաշենկոն Յանուկովիչին ընկերաբար դատապարտել է
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուկրաինական հեռուստաընկերության եթերում քննադատել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի գործողությունները երկրում ծավալված ճգնաժամի ժամանակ: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն։
Լուկաշենկոն հայտարարել է, որ նախագահը պարտավոր էր լինել ժողովրդի կողքին՝ որքան էլ դա դժվար լիներ։ Նրա խոսքով՝ «առաջնորդը պետք է զոհի իրեն, ոչ թե նստի նախագահականում և իշխի»։
«Ես չեմ ցանկանում, որ բոլրը մտածեն, թե Լուկաշենկոն այնքան փոփոխական է, որ երեկ ընկերություն էր անում Յանուկովիչիի հետ, իսկ այսօր այսպես է խոսում։ Ես նրան քննադատում եմ ընկերաբար»,-ասել է նա։










