Մալայզիական Boeing-ի օդաչուն հնարավոր է` դիտմամբ է շեղել օդանավի ուղղությունը. ԶԼՄ-ներ
Malaysia Airlines-ին պատկանող անհետացած ինքնաթիռի վթարման համար հնարավոր է՝ պատասխանատվություն է կրում օդանավի կապիտանը, ով դիտմամբ շեղվել է երթուղուց: Այս մասին գրում է РИА Новости-ին` USA Today-ին հղումով, որն էլ վկայակոչում է հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Դա նախօրորք ծրագրված է եղել: Եթե ուսումնասիրեք ուղևորների և անձնակազմի անդամների ցուցակը, կհասկանաք, որ նրանց մեջ չի եղել որևէ մեկը, ով ինքնաթիռի կառավարման բավականաչափ փորձ ու գիտելիք ունենար, ինչպես կապիտանը», - պարբերականը մեջբերում է աղբյուրի խոսքը:
Ավելի վաղ ավիաընկերությունը հաղորդել էր, որ МН 370 չվերթի անհետացած ինքնաթիռը երկրորդ օդաչու Ֆարիկ Աբդուլ Համիդի համար առաջինն է եղել: Իսկ մյուս օդաչուն՝ Զահարի Ահմադ Շահն այնպիսի ֆինանսական կարգավիճակ է ունեցել, որ գումարի դիմաց որևէ հանցագործության չէր գնա:










