Միշել Օբաման պանդաների է կերակրել Չինաստանում (լուսանկար)
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման Չինաստան այցի շրջանակներում այցելել է Սիչուան շրջանում պանդաների բազմացման գիտահետազոտական բազա, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The South China Morning Post-ին:
Թերթի տեղեկություններով՝ Միշել Օբաման այցելել է արգելոց, որտեղ կերակրել է կենդանիներին: ԱՄՆ առաջին տիկինը պանդաներին կերակրել է բամբուկի երկար փայտի միջոցով, որի ծայրին ամրացված է եղել խնձոր:
Չինաստան այցի ընթացքում, որը Միշել Օբաման իրականացնում է դուստրերի՝ Սաշայի և Մալիայի հետ, հիմնական ուշադրությունը հատկացվում է կրթական ոլորտին։
Ավելի վաղ հաղորդվել է, որ առաջին տիկինը ելույթ է ունեցել Պեկինի ուսանողների առաջ՝ համացանցում խոսքի ազատության մասին ճառով:













