Հյուսիսային Կորեայում տղամարդիկ այսուհետ ստիված կլինեն նույն սանրվածքն ունենալ, ինչ Կիմ Չեն Ընը
Մինչ այժմ Հյուսիսային Կորեայի բնակիչներն ստիպված էին իրենց համար սանրվածք ընտրել պետականորեն հաստատված սանրվածքների ցանկից:
Ինչպես հայտնում է Time պարբերականը` BBC-ին հղումով, «ճգնավոր» թագավորությունում բնակվող բոլոր տղամարդիկ այսուհետ ստիպված կլինեն նույն սանրվածքն ունենալ, ինչ երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընը:
Կանանց դեռևս թույլատրվում է ընտրություն կատարել սանրվածքների պետականորեն հաստատված ցուցակից:
Փհենյանը նոր օրենքն ընդունել է երկու շաբաթ առաջ, բայց այն արդեն կիրառություն է գտել երկրով մեկ: Ինչպես նշում է աղբյուրը` հյուսիսկորեացի տղամարդկանց մեծամասնությունն այնքան էլ չի մտահոգվում այդ հանգամանքով:










