Ուկրաինան հետախուզում է հայտարարել Ղրիմի դատախազի պաշտոնակատար Պոկլոնսկայայի նկատմամբ
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հետախուզում է հայտարարել Ղրիմի Հանրապետության դատախազի պաշտոնակատար Նատալյա Պոկլոնսկայայի նկատմամբ, գրում է gazeta.ru-ն:
Ուկրաինայի ներքին գործերի նախարարության տեղեկությունների համաձայն՝ Նատալյա Պոկլոնսկայայի անուն-ազգանունը, լուսանկարը և ծննդյան ամսաթիվը հայտնվել են «իշխանության մարմիններից թաքնվող անձանց» ցանկում:
Նախկինում դատախազի պաշտոնակատարը հայտարարել էր, որ իր ենթակաները շարունակում են Ուկրաինայի գլխավոր դատախազությունից սպառնալիքներ ստանալ:
Ավելի վաղ Կիևի դատարանը որոշում է կայացրել ձերբակալել Ղրիմի մի շարք պաշտոնյաների, որոնց թվում է հայտնվել նաև Պոկլոնսկայան:










