Հռոմի պապը պաշտոնապես հեռացրել է ծառայությունից ցոփ ու շվայտ կյանքի սիրահար եպիսկոպոսին
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ընդունել է ցոփ ու շվայտ կյանքի սիրահարի համբավ ձեռք բերած Լիմբուրգի եպիսկոպոս Ֆրանց Փիթեր Տեբարց վան Էլստի հրաժարականի դիմումը։
Ինչպես հայտնում է Газета-ն՝ Agence France-Presse-ին հղումով, այս մասին նշվում է Վատիկանի պաշտոնական հայտարարությունում։
2013թ. նոյեմբերին Ֆրանցիսկոսը կարգադրել էր եպիսկոպոսին անհայտ ժամանակով վայր դնել լիազորությունները, ինչը փաստացի նշանակում էր, որ հոգևորականը հեռացվում է ծառայությունից։
Վան Էլստը հայտնի է դարձել, երբ պարզվել է, որ նա 31 մլն եվրո է ծախսել իր նստավայրի կահավորման համար։










