Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում բարձրացվել է Ռուսաստանի դրոշը
Ռուսաստանի դրոշները բարձրացված են Ղրիմի բոլոր զինվորական ստորաբաժանումներում, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը:
Մարտի 26-ի դրությամբ Ղրիմում Ուկրաինայի զինված ուժերի բոլոր 193 ստորաբաժանումներում և հաստատություններում հանդիսավորությամբ բարձրացվել է ՌԴ դրոշը, կատարվել պետական օրհներգը:
Հայտնի է, որ ուկրաինական զինված ուժերում իրենց ծառայությունը շարունակել ցանկացողները հանձնել են զենքը և պատրաստվում են իրենց անձնական իրերով կազմակերպված ձևով անցնել Ուկրաինա:
Միևնույն ժամանակ Սևաստոպոլ քաղաքում նման զինվորականների համար բացվել է գրանցման կետ, որում մարտի 25-ի դրությամբ գրանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 1,5 զինվորական:
Շաբաթվա ընթացքում ռուսաստանյան մամուլը պարբերաբար արձանագրում էր Ղրիմի զինվորական ստորաբաժանումներում ռուսական դրոշների թվի ավելացումը:










