Ինձ Բառոզուն է խորհուրդ տվել լքել Վրաստանը. Սաակաշվիլի

12:30 • 26.03.14

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ով գտնվում է ԱՄՆ-ում, հայտարարել է, որ իրեն խորհուրդ է տվել լքել Վրաստանը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուն, գրում է Грузия Online-ը։

 

Սաակաշվիլիի խոսքով՝ անցած տարվա նոյեմբերին Բրյուսելի նախաձեռնությամբ տեղի է ունեցել երկու այց, մեկը՝ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյի, մյուսը՝ Բառոզուի մոտ:


«Ժոզե Մանուել Բառոզուն ինձ ասաց, որ հենց կառավարությունը ձերբակալի ինձ, ոչ մեկ ինձ չի համոզի, որ դա Պուտինի կողմից վերահսկվող կառավարություն չէ: Այդ պատճառով դու պետք է հասկանաս՝ ո՞րն է քո դերը, եթե պատրաստ ես ինչ-որ քաղաքական պատճառներով կանգնեցնել ընթացքը դեպի Եվրոպա, դու կարող ես մնալ Վրաստանում և այդ ժամանակ կհայտնվես բանտում, դե մենք էլ կլվանանք մեր ձեռքերը, և փաստացիորեն կհանձնենք Վրաստանը Պուտինին: Այդպես նրա մոտ ստացվեց, նա այդ խոսքերով չասաց: Եթե ոչ, ապա ժամանակավորապես հեռացի, որպեսզի նրանց նման գայթակղություն չընձեռես»,- ասել է Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում: