Բռնաբարություններից հետո Շարմ էլ Շեյխում 2 բարձրակարգ հյուրանոց է փակվել
Եգիպտոսի Շարմ էլ Շեյխ հանգստավայրում 2 հյուրանոց է փակվել բռնաբարություններից հետո, հայտնում է Vesti FM-ը:
Զբոսաշրջության նախարարությունը հայտնի հանգստավայրում փակել է 5 և 4-աստղանի հյուրանոցներ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նշված հյուրանոցներում կին զբոսաշրջիկների են բռնաբարել, իսկ հյուրանոցների ղեկավարությունն աչք է փակել կատարվածի վրա:
Անցած տարի այդ հյուրանոցներում բռնաբարության 3 և սեռական ոտնձգությունների 150 դեպք է գրանցվել:
Նախարարությունը հայտարարել է, որ արտոնագրերից կզրկի այն հյուրանոցներին, որոնցում կխախտվեն հասարակական վարքի կանոնները, իսկ հյուրանոցների ղեկավարությունը կնպաստի երկրի իմիջի կամ անվտանգության ստվերմանը:
Նախարարությունում խոստացել են նաև իրավական քայլեր ձեռնարկել զբոսաշրջության ոլորտի այն աշխատակիցների դեմ, ովքեր իրենց սեռական ոտնձգություններ թույլ կտան:










