Աշտարակում քաղաքացին սպառնացել է ինքնասպան լինել

09:13 • 26.03.14

Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 01.03-ին, ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել` նետվելով Աշտարակ քաղաքի կամուրջներից մեկից:


Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:


Հրշեջ-փրկարարները Սպանդարյան փողոցի թիվ 19 շենքի մոտակայքում անվնաս վիճակում հայտնաբերել են 1992 թ. ծնված Ա. Խ.-ին:


Լուսանկարը՝  kamurjshin.am-ի