Թուրքական դատարանը չեղյալ է համարել Twitter-ն արգելափակելու մասին Էրդողանի որոշումը

15:56 • 26.03.14

Անկարայի վարչական դատարանը կասեցրել է թուրքական իշխանությունների որոշումը, որով մեկ շաբաթ առաջ արգելափակվել էր Twitter միկրոբլոգների կայքը, գրում է «Հուրրիյեթ» թերթի կայքը։

 

Թուրքիայի հեռահաղորդակցային կարգավորիչ հանձնաժողովը մարտի 21-ին արգելափակել էր Twitter-ը՝ վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո։

 

Անցյալ շաբաթվա ընթացքում թուրքական դատարանները բազմաթիվ բողոքներ էին ստացել՝ Twitter-ը վերաբացելու պահանջով։

 

Էրդողանի որոշմանը դեմ էր հանդես եկել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, նաև՝ միջազգային հանրությունը։
Էրդողանը, սակայն, հայտարարել է, որ դա Թուրքիայի ներքին խնդիրն է և կոչ է արել չմիջամտել։