Ուկրաինայի տարածքում միջազգային զորավարժություններ կանցկացվեն
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը հավանություն է տվել երկրի տարածքում զորավարժություններ իրականացնելուն, տեղեկացնում է korrespondent.net-ը։
2014թ.-ի ընթացքում բազմազգ զորավարժությունների մասնակցելու նպատակով այլ երկրների զինված ուժերի ստորաբաժանումներին Ուկրաինայի տարածք թույլ տալու մասին օրինագիծը գրանցվել էր Գերագույն ռադայում։
Այդպիսով՝ Ուկրաինայի տարածքում 2014-ին կանցկացվեն ուկրաինա-լեհական, ուկրաինա-ամերիկյան, բազմազգ զորավարժություններ։










