Ուկրաինայի հեռարձակողների կեսից ավելին դադարեցրել է ռուսական 4 ալիքների հեռարձակումը
Մարտի 25-ի դրությամբ Ուկրաինայի կապի ապահովման 703 ծառայություններից 443-ը, որոնք հեռուստառադիոհեռարձակման հարցերով Ուկրաինայի Ազգային խորհրդի արտոնագիր ունեն, դադարեցրել են ռուսական «Առաջին ալիք», «ՌՏՌ Պլանետա», «Ռոսիա-24», «ՆՏՎ-Միր» հեռուստաալիքների հեռարձակումը:
Ինչպես հաղորդում է INTERFAX-ը՝ Ազգային խորհրդի կայքին հղումով, վերջին երկու շաբաթվա ընթացքում կարգավորող մարմինը 28 գրավոր հարցում և ավելի քան 200 հեռախոսազանգ է ստացել, որոնցից շատերը հասցեագրված են խորհրդարանի «թեժ գծից»:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիսականի հարցերին ի պատասխան՝ նշվել է, որ ալիքների հեռարձակումը դադարեցվել է Ուկրաինայի ազգային անվտանգությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն սպառնացող տեղեկատվության տարածման պատճառով:










