Գվինետ Փելթրոուն ու Քրիս Մարտինը բաժանվել են
Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Գվինետ Փելթրոուն ու նրա ամուսինը՝ երաժիշտ Քրիս Մարտինը, բաժանվել են, ինչի մասին զույգը տեղեկացրել է համատեղ հայտարարության մեջ։
Նրանք հայտնել են, որ որոշել են բաժանվել մեկ տարվա մտորումներից հետո՝ ընդգծելով, որ շարունակում են առաջվա պես միմյանց սիրել ու բաժանվում են մեծ տխրությամբ։
Դերասանուհին ու Coldplay խմբի մենակատարն ամուսնացել են 2003թ. դեկտեմբերին։ Զույգն ունի 2 երեխա՝ աղջիկ և տղա։















