Վենեսուելայում, հնարավոր է, պետական հեղաշրջում է կանխվել

12:06 • 26.03.14

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է ռազմական հեղաշրջման նախապատրաստման մասին, որը կանխվել է՝ երեք գեներալների ձերբակալությամբ, հայտնում է Al Jazeera-ն:

 

Դա տեղի է ունեցել ընդդիմության նկատմամբ ճնշումների ֆոնին:

 

Գեներալները, որոնց անունները չեն հրապարակվում, կապի մեջ են եղել ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ և, Մադուրոյի խոսքով, փորձել են Ռազմաօդային ուժերը հանել իշխանության դեմ: Այդ առումով այս շաբաթը պետք է վճռորոշ լիներ:

 

Վենեսուելայում արդեն 6 շաբաթ է, ինչ չեն դադարում բողոքի ակցիաները, ինչի հետևանքով 34 մարդ է զոհվել բախումներից:

 

Վերջին 15 տարվա մեջ առաջին անգամն է, որ այդ երկրում զինվորականներ են ձերբակալվում հեղաշրջման փորձի համար: