Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանում է անցկացվում պայթյունի վտանգի պատճառով
Մոսկվայի «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում տարհանման աշխատանքներ են տարվում պայթյունի վտանգի պատճառով: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` Интерфакс-ին հղումով, որը մեջբերում է ՌԴ ՆԳՆ-ի Մոսկովյան վարչության մամլո ծառայության հաղորդագրությունը:
«Չորեքշաբթի անանուն հաղորդագրություն է ստացվել ոստիկանությունում Բոլշայա Տուլսկայա փողոցում գտնվող «Երևան Պլազա» առևտրի կենտրոնում պայթյունի վտանգի մասին», -ասվում է հաղորդագրության մեջ:
РИА Новости-ի փոխանցմամբ` շուրջ 1000 մարդ է տարհանվել առևտրի կենտրոնից: Ներկա պահին ոստիկանական շները ստուգում են կենտրոնի ողջ տարածքը:










