ԱՄՆ Ջորջիա նահանգում թույլատրել են զենքով եկեղեցի մտնել
ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն օրենք է ընդունել, համաձայն որի նահանգի բնակիչներն իրավունք ունեն հրազենով մուտք գործել հասարակական տարբեր վայրեր, այդ թվում՝ բարեր, ռեստորաններ, եկեղեցիներ, օդանավակայաններ և նույնիսկ՝ տարրական դպրոցներ:
Այս մասին հաղորդում է Russia Today-ը` հղում կատարելով The New York Times-ին:
Պարբերականը հիշեցրել է նաև, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկը զենի մասին օրենսդրության խստացումն էր: Նրա նախագահության տարիներին երկրում ընդունվել է 39 օրենք` ուղղված հրազենի ազատ ձեռքբերման և կրման սահմանափակմանը:
Միևնույն ժամանակ՝ այդ ընթացքում ընդունված 70 այլ օրենքներ թույլ են տվել թուլացնել զենք-զինամթերքի շրջանառության վերահսկողությունը:










