Աստղագետները հայտնաբերել են վտանգավոր 700-մետրանոց աստերոիդ
Ռուսական և ամերիկյան աստղագետները հայտնաբերել են նոր հսկա աստերոիդ, որը պոտենցիալ վտանգ է ներկայացնում Երկրի համար: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն`հղում կատարելով Փոքր մոլորակների կենտրոնի կայքում տեղադրված հայտարարությանը:
Այդ նոր օբյեկտի և Երկրի ուղեծրի միջև նվազագույն հեռավորությունը կազմում է 0.016 ԱՄ (2.3 միլիոն կմ):
Աստերոիդ 2014 ER49-ի տրամագիծը մոտ 700-750 մետր է: Երկիր մոլորակի վրա ընկնելու դեպքում այն կարող է ոչնչացնել մի մեծ երկիր:
Այնուհանդերձ, մոտ ապագայում նման վտանգ չի սպառնում և որևէ երկրի:










