Ուկրաինայի ադրբեջանցիները Ղրիմի հարցում աջակցություն են հայտնել Ուկրաինային

17:48 • 27.03.14

Ուկրաինայի ադրբեջանական համայնքը Ղրիմի հարցում իր աջակցությունն է հայտնել Ուկրաինային և երկրի տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին հայտարարել է «Ուկրաինայի ադրբեջանցիների միավորված սփյուռք» համաուկրաինական հասարակական կազմակերպության նախագահ Խիկմետ Ջավադովը։

 

Նա նաև ենթադրել է, որ Ռուսաստանը Ղրիմի հարցը բարձրացրել է՝ եվրաինտեգրման գործընթացից ուշադրությունը շեղելու համար, փոխանցում է Обозреватель-ը։