Բորիս Բերեզովսկու մարմնի դիահերձումը հաստատել է ինքնասպանության կանխավարկածը
Ռուս գործարար Բորիս Բերեզովսկու մարմնի դիահերձման ժամանակ հայտնաբերված վնասվածքները համընկնում են «կախվելու միջոցով ինքնասպանություն գործելուն» բնորոշ նշաններին: Այս մասին հաղորդում է Газета.Ru-ն` РИА Новости-ին հղումով, որն էլ մեջբերում է դիահերձումն իրականացրած պաթոլոգոանատոմ Սայմոն Փուլին:
Վկայի` ցուցմունք տալու ժամանակ Փուլը բացառել է այն վարկածը, ըստ որի գործարարին հնարավոր է` խեղդած լինեն: Փորձագետն ընդգծել է նաև, որ հանգուցյալը մահից առաջ որևէ նյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ չի գտնվել:
Հիշեցնենք, որ բրիտանական ոստիկանությունը նախնական եզրակացություն էր ներկայացրել Բերեզովսկու ինքնասպանության վերաբերյալ:










