Եվրոպական խորհրդարանը նոր շենք կունենա

10:28 • 27.03.14

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում մինչ 2016թ. կկառուցվի Եվրոպական խորհրդարանի նոր շենքը, հայտնում է ИТАР-ТАСС-ը։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ նոր շինության կառուցման համար կծախսվի 125 մլն եվրոյից ավելի։

 

Նշվում է նաև, որ այն կունենա սենյակների ու դահլիճների ջեռուցման գեոջերմային համակարգ, ինչը հնարավորություն կտա շենքը տաքացնել ձմռանն ու զովացնել ամռանը։

 

Մասնագետների խոսքերով՝ նոր շենքի էներգետիկ արդյունավետությունը չափազանց բարձր է լինելու, իսկ շրջակա միջավայրին հասցված վնասը՝ նվազագույն։

 

Բացի այդ, կառուցման աշխատանքների շրջանակներում կօգտագործվեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք նախկինում երբևէ չեն օգտագործվել նման մասշտաբի աշխատանքներում։