Ուկրաինայի ժողովուրդն ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին. Քեմերոն
Ուկրաինացի ժողովուրդն ապագայում ընտրություն կկատարի Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների օգտին, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ով չորեքշաբթի հանդիպում է ունեցել Ուկրաինայի «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի և Գերագույն ռադայի պատգամավորներ Պյոտր Պորոշենկոյի և Անդրեյ Շևչենկոյի հետ, գրում է Взгляд-ը:
«Մեծ Բրիտանիան հանդես կգա ուկրաինացի ժողովրդին աջակցության օգտին, որպեսզի նա կարողանա որոշել իր ճակատագիրը: Մենք հույս ունենք, որ ապագայում դուք ընտրություն կանեք այնպիսի երկրների հետ սերտ հարաբերությունների օգտին, ինչպիսին են Մեծ Բրիտանիան և Եվրոպական միությունը։ Բայց խոսքն ապագայի մասին է, որտեղ դուք ընտրություն կկատարեք նաև հօգուտ Ռուսաստանի հետ սերտ ու դրական հարաբերությունների»,- նշել է կառավարության ղեկավարը:
«Մենք կշարունակենք խիստ արտահայտվել Ռուսաստանի գործողությունների անընդունելիության մասին»,- հայտարարել է նա:
Կլիչկոյի խոսքով՝ հանդիպմանը, որին բացի վարչապետից, մասնակցել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգը, քննարկվել են «եվրոպական երկրների ընտանիքի հետ» Ուկրաինայի ապագան, Ուկրաինայում իրավիճակի կայունացման հարցերը, իրավիճակն արևելքում և Ղրիմում:
Պորոշենկոյի հաղորդմամբ՝ հանդիպմանը խոսք է եղել Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի «պատժամիջոցների հնարավոր երրորդ փուլի» մասին:










