Վթար Չիկագոյի մետրոյում. մեքենավարուհին քնել է հեռակառավարման վահանակը ղեկավարելիս (տեսանյութ)

01:07 • 27.03.14

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում երևում է, թե ինչպես է Չիկագոյի մետրոյում գնացքը դուրս գալիս երկաթգծից` բախվելով շարժասանդուղքին:


Ինչպես հայտնում է Russia Today-ը` մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով 30 մարդ է տուժել: Նախնական տվյալների համաձայն` վթարը տեղի է ունեցել գնացքի մեքենավարուհու պատճառով, ով քնել է հեռակառավարման վահանակը ղեկավարելիս:


ԱՄՆ տրանսպորի անվտանգության ազգային խորհրդից հայտնել են, որ մեքենավարուհին խոստովանել է, որ քնով է անցել այն պահին, երբ գնացքը մոտեցել է կայարանին, և արթնացել է միայն այն ժամանակ, երբ գնացքը դուրս է եկել երկաթգծից և բախվել շարժասանդուղքին:

 

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ կինը այս տարվա փետրվարին էլ քնել էր ղեկին, սակայն այն ժամանակ ավտոմատ համակարգը փրկել է գնացքը բախումից: