Չինաստանում սկսել են մաքուր օդ վաճառել

17:00 • 27.03.14

Օդի հետ կապված իրավիճակն այնքան լուրջ է Չինաստանում, որ հունիսի 20-ից կսկսեն Ֆանցզին և Լեյգուն լեռների պահածոյացված մաքուր օդ վաճառել Գույչժոու նահանգում։ Ենթադրվում է, որ այն առավել մեծ պահանջարկ կունենա զբոսաշրջիկների շրջանում, գրում է «Комсомольская правда»-ն։

 

Այժմ ընթանում է Տյանմու լեռան մաքուր օդի վաճառքի գովազդային արշավը։ Համարվում է, որ այս լեռան տարածքում ամենամաքուր օդն է Չինաստանում։

 

Կառավարությունը սկսում է մեծ ուշադրություն հատկացնել օդի որակին։ Նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է, որ օդի որակը որոշիչ գործոն է մարդկանց մոտ երջանկության ընկալման հարցում։ Մաքուր օդի շուկան նաև բարձր եկամուտ է խոստանում։