Closer պարբերականը պետք է 15000 եվրո վճարի Ժյուլի Գայեին` նրա և Օլանդի լուսանկարը հրապարակելու համար

21:45 • 27.03.14

Փարիզի Առաջին ատյանի դատարանը պարտավորեցրել է Closer պարբերականին` 15 000 եվրո վճարել դերասանուհի Ժյուլի Գայեին` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ նրա սիրային կապն ապացուցող լուսանկարները հրապարակելու համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` տեղի ԶԼՄ-ներին հղումով:


Բացի այդ` դատարանը վճռել է, որ ամսագրի շապիկին պետք է տեղեկություն հայտնվի դատարանի այս որոշման մասին:


Հիշեցնենք, որ հունվարի կեսերին ֆրանսիական պարբերականը լուսանկարներով նյութ էր հրապարակել, որը դարձել էր Գայեի և Օլանդի գաղտնի սիրավեպի ապացույցը: Ֆրանսուա Օլանդը նշել էր, որ վրդովված է իր անձնական կյանք ներխուժմամբ և խոստովանել էր, որ իր և քաղաքացիական կնոջ` Վալերի Տրիերվեյլերի հարաբերությունները բարդ փուլում են: Երկու շաբաթ անց Օլանդը և Տրիերվեյլերը բաժանվել են: