Մոլդովայում Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսվել
Մոլդովայի Սոցիալիստների կուսակցությունը ստորագրահավաք է սկսել հաջակցություն այդ երկրի՝ Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կողմից ստեղծված Մաքսային միությանն անդամակցության։
Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը, ով եղել է Մոլդովայի նախկին փոխվարչապետը, տեղեկացրել է, որ ստորագրահավաքի համազգային արշավն ուղղված է Մոդովայի՝ սկզբում Մաքսային միությանը, այնուհետ Եվրասիական միությանն անդամակցելուն։
Քաղաքական գործիչն ընդգծել է, որ վերջին շրջանում անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են, որ Մոլդովայի քաղաքացիների ճնշող մասը Եվրոպական միությանը նախընտրում է Մաքսային միությունը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Եվրոպական միությունը խոստացել է Մոլդովայի ու Վրաստանի իշխանություններին ստորագրել Ասոցացման համաձայնագիրը մինչ այս տարվա հունիս։










