Վրաստանի վարչապետը խոստովանել է, որ շտապել է Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզման մասին հայտարարելիս

13:00 • 27.03.14

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խոստովանել է, որ շտապել է մարտի 27-ին երկրի գլխավոր դատախազություն հարցաքննության չներկայանալու դեպքում նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նկատմամբ միջազգային հետախուզման մասին հայտարարությունն անելիս, գրում է Взгляд-ը:

 

«Ես փոքր-ինչ առաջ եմ ընկել իրադարձություններից, և դա ավելի լավ կբացատրեն մասնագետները»,- չորեքշաբթի ասել է Ղարիբաշվիլին:

 

Նա հայտնել է, որ մարտի 27-ին գլխավոր դատախազությունը ճեպազրույց կանցկացնի Սաակաշվիլիի՝ հարցաքննության չներկայանալու առնչությամբ և կպարզաբանի այդ հարցում գերատեսչության պլանները:

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հրավիրվել է երկրի գլխավոր դատախազություն՝ որպես վկա մի քանի քրեական գործերով հարցաքննության: