«Գազպրոմը» նախատեսում է Չինաստանի հետ գազի մատակարարման պայմանագիր ստորագրել

08:30 • 27.03.14

«Գազպրոմի» վարչության փոխնախագահ Վալերի Գոլուբևը հաղորդում է, որ ընկերությունը նախատեսում է մինչև հունիս Չինաստանի հետ պայմանագիր ստորագրել՝ գազի մատակարարման վերաբերյալ. տեղեկացնում է gazeta.ru-ն։


«Մենք ռուսական իշխանությունների հետ միասին բանակցում ենք չինացի գործընկերների հետ, որոշվել է գնի բանաձևը, ծավալները, և, հնարավոր է՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում չինացի գործընկերների հետ որոշակիության հասնենք»,-ասել է նա՝ հավելելով, որ ակնկալվում է «Գազպրոմի» ղեկավարի այցը Չինաստան։


Նրա խոսքով՝ գնի հարցում դեռևս որոշակիություն չկա։ Բանակցությունները շարունակվում են 30 տարով համաձայնագիր կնքելու շուրջ՝ «Արևելյան երթուղիով» տարեկան 38-60 մլրդ խմ գազի արտահանման համար։