Բացահայտվել է Բելգիայի գյուղերից մեկում Մարիամ Աստվածածնի լուսարձակող արձանիկի առեղծվածը
Բելգիայի Ժալե գյուղը վերջին շրջանում Մարիամ Աստվածածնի լուսարձակող արձանիկի շնորհիվ վերածվել է յուրահատուկ ուխտատեղի՝ գրավելով «հրաշքը» տեսնել ցանկացող հազարավոր հավատացյալների։
Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ Լյեժի համալսարանի գիտնականներին հաջողվել է լուծել մթության մեջ փայլող արձանիկի առեղծվածը՝ բացահայտելով, որ իրականում ոչ մի հրաշք էլ չկա։ Մասնագետները, մասնավորապես, պարզել են, որ Աստվածամոր արձանիկը պատված է ցինկի սուլֆատ պարունակող ներկով, որն էլ լուսարձակելու հատկություն ունի։
Այնուհանդերձ, նրանց չի հաջողվել պարզել, թե ինչու է արձանիկը սկսել փայլել արտադրությունից միայն 15 տարի անց։ Ի դեպ, 4 հավատացյալ պատմել են, որ արձանիկը տեսնելուց ու դրան դիպչելուց հետո ձերբազատվել են իրենց տանջող հիվանդություններից։
Պարբերականը նշում է, որ փայլող Աստվածածինը շուտով կտեղափոխվի գյուղի եկեղեցի, որպեսզի ավելի շատ թվով ուխտավորներ կարողանան տեսնել այն։










