Եվրամիության ձեռքերն Ուկրաինայի պատճառով արյան մեջ են. բրիտանացի քաղաքական գործիչ
Եվրամիության ձեռքերն Ուկրաինայի պատճառով արյան մեջ են. Եվրոպան զուր հույսեր է տվել արևմտյան ուկրաինացիներին, որոնք այդ պատճառով տապալել են ընտրված կառավարությանը, հայտարարել է Մեծ Բրիտանիայի Անկախության կուսակցության ղեկավար Նայջել Ֆարաժը, գրում է Взгляд-ը:
«Մենք զուր հույսեր ենք տվել մի խումբ մարդկանց Արևմտյան Ուկրաինայում, ինչի պատճառով նրանք, տարված դրանով, տապալել են իրենց ընտրված առաջնորդին: Եվ ես մտածում եմ՝ Ուկրաինայի պատճառով Եվրամիության ձեռքերն արյան մեջ են: Ես չեմ ցանկանում եվրոպական բանակի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի և եվրոպական դիվանագիտության միջամտությունը: Դա լավ որոշում չի լինի Ուկրաինայում»,- ասել է Ֆարաշը չորեքշաբթի երեկոյան լիբերալ-դեմոկրատների առաջնորդ՝ փոխվարչապետ Նիկ Քլեգի հետ քաղաքական բանավեճի ժամանակ:










