Ճապոնիայում 47 տարվա ազատազրկումից հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել

10:19 • 27.03.14

Ճապոնիայում 47 տարի անց ազատ է արձակվել ցմահ ազատազրկման դատապարտված Հակամադա անունով բանտարկյալը, ով աշխարհում ամենաերկարն է գտնվել մահապարտների խցիկում։

 

Ինչպես հայտնում է Газета-ն՝ Agence France Presse-ին հղումով, տղամարդուն ձերբակալել են 1966թ. սպանությունների իրականացման համար, սակայն նրա գործի վերանայումից հետո դատարանի վճիռը փոխվել է։

 

«Դատարանը չեղյալ է հայտարարում ցմահ ազատազրկման վճիռն ու անմեղ ճանաչված մարդու ազատազրկումը»,- հայտարարել է դատարանի ներկայացուցիչը։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Հակամադան սկզբում հերքել է իր տնօրենի, նրա կնոջ ու 2 երեխաների սպանության մեղադրանքը, սակայն ավելի ուշ՝ ոստիկանության պարբերաբար հարցաքննություններից ու բռնություններից հետո, նա խոստովանել է։ Որոշ ժամանակ անց նա հրաժարվել է այդ խոստովանությունից, սակայն ապարդյուն։