«Եվրոմայդանի» ակտիվիստները Կիևի կենտրոնում այգի են տնկել և մտադիր են խոզաբուն կառուցել

00:58 • 27.03.14

«Եվրոմայդանի» մասնակիցները շարունակում են մնալ Կիևի գլխավոր հրապարակում: Ինչպես հայտնում է Russia Today-ը` տեղի ԶԼՄ-ներին հղումով, ակտիվիստներն Անկախության մայդանում այգի են տնկել և այժմ խոզաբուն են կառուցում:


Ցուցարարները մտադիր են առաջիկայում խոշոր եղջերավոր անասուններ բերել հրապարակ: Ուկրաինական УНН գործակալության փոխանցմամբ` ցուցարարները Կիևի կենտրոնում արդեն բողկ, սոխ, գազար, սամիթ և մաղադանոս են ցանել: Նրանք մտադիր են հավ և խոզ պահել հրապարակում:

 

Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 22-ին իշխանափոխություն է եղել, ինչի արդյունքում Գերագույն ռադան պաշտանանկ է արել նախագահ Վիկտոր Յանուկովիչին և արտահերթ նախագահական ընտրությունները նշանակաել մայիսի 25-ին: