Կիևը չի խզում Երևանի հետ դիվանագիտական հարաբերությունները, այդ մասին խոսք լինել չի կարող. Իգոր Ռոման
Լուսանկարում ՀՀ–ում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան է
Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան Հայաստանում շարունակում է պաշտոնավարել, և դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին խոսք լինել չի կարող, այս մասին Tert.am-ին ասաց Հայաստանում Ուկրաինայի դեսպանատան խորհրդական Իգոր Ռոմանը՝ հավելելով, որ խորհրդակցությունների նպատակով Կիև մեկնած դեսպան Իվան Կուխտան Երևան կվերադառնա հաջորդ շաբաթ և կշարունակի իր աշխատանքը
«Եվ այս մասին նույնիսկ խոսք չի կարող լինել, ո՛չ առաջ, ո՛չ հիմա և ոչ էլ ապագայում»,- ասաց Իգոր Ռոմանը։
Ի պատասխան հարցի, թե այդ դեպքում ինչո՞ւ էին ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում դեսպանի հետկանչի մասին, Ուկրաինայի դեսպանատան խորհրդականը նշեց, որ պարզապես սխալ մեկնաբանություններ են եղել:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչի՞ մասին է այդ մասին տեղեկությունների օրը խոսվել Իվան Կուխտայի և ՀՀ փոխարտգործնախար Շավարշ Քոչարյանի միջև, խորհրդականն ասաց, որ լիազորված չէ ո՛չ նման հայտարարություններ անելու, ո՛չ էլ դրանց մասին մեկնաբանություններ անելու:










