Մալայզիական MH370 չվերթի որոնողական աշխատանքները վերսկսվել են

08:58 • 27.03.14

Malaysia Airlines-ի MH370 չվերթն իրականացնող կորած ինքնաթիռի որոնողական աշխատանքներն այսօր վերսկսվել են Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում, երբ արբանյակից ինքնաթիռի հնարավոր բեկորները պատկերող լուսանկարներ են ստացվել, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Վեց ռազմական, հինգ քաղաքացիական և հինգ ռազմական նավ այսօր կմասնակցեն որոնողական գործողությանը: Այդ մասին հայտնել են Ավստրալիայի ռազմածովային նավատորմի ներկայացուցիչները: Նրանց խոսքով՝ սակայն, որոնումների շրջանում եղանակը կարող է կտրուկ վատանալ:


Նոր լուսանկարներն արդեն Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում արված արբանյակային լուսանկարների չորրորդ խմբաքանակն է, որոնց վրա երևում են ենթադրաբար ինքնաթիռին վերաբերող օբյեկտներ: Այնուամենայնիվ, մինչ այժմ այդ օբյեկտները հայտնաբերել որոնման հատվածում դեռևս չի հաջողվել:


Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող օդանավն անհետացել է մարտի 8-ին։ Դրանում եղել է 227 ուղևոր և ինքնաթիռի 12 հոգանոց անձնակազմը։