Բարաք Օբաման Հռոմի պապին հրավիրել է այցելել Վաշինգտոն
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Վատիկանում հանդիպում է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ և հրավիրել նրան` այցելել Վաշինգտոն: Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը` Պապական Սուրբ աթոռի մամլո ծառայությանը հղումով, զրույցն ընթացել է անգլերեն և իսպաներեն լեզուներով` «բարեկամական մթնոլորտում»:
«Հանդիպման ընթացքում Օբաման և Ֆրանցիսկոսն ադրադարձել են մի շարք միջազգային սուր հարցերի», - ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահի կողմից Վաշինգտոն այցելելու հրավերը հնչել է նվերների փոխանակման ավանդական արարողության ժամանակ, երբ Օբաման պապին բանջարեղենի սերմեր է նվիրել Սպիտակ տան այգուց: Հռոմի պապն Օբամային հրեշտակի պատկերով բրոնզե մեդալ է նվիրել` որպես խաղաղության նշան:










