Օբամայի վարկանիշը հասել է ռեկորդային ցածր մակարդակի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի գործողություններին հավանություն չտվող ամերիկացիների թիվը հասել է 59%-ի, ինչը հերթական հակառեկորդն է։
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, ամերիկացիների շրջանում հարցումներն իրականացրել է GfK ընկերությունը՝ Associated press-ի պատվերով։
Օբամայի վարկանիշը կայուն անկում է գրանցել 2012թ.-ի վերջից։ Հունվարին Օբամայի գործողություններին հավանություն չէր տալիս ամերիկացիների 53%-ը։
Հարցման արդյունքները ցույց են տալիս նրա վարկանիշի կտրուկ անկման մասին։ Միայն ամերիկացիների 39%-ն է հավանություն տալիս նախագահի գործունեությանը, իսկ 59%-ը համաձայն չէ նրա վարած քաղաքականության հետ։
Հատկապես քննադատության է արժանացել Սպիտակ տան միջազգային քաղաքականությունը։ Այլ երկրների հանդեպ Օբամայի քաղաքականությանը հավանություն չի տալիս ամերիկացիների 58%-ը։
ԱՄՆ արտաքին քաղաքականությունն ընդհանուր առմամբ միշտ քննադատվել է հանրության կողմից։
Այդպես Օբամայի հակառակորդներն անցյալ տարի ԱՄՆ արտաքին քաղաքականության տապալում էին որակել իրավիճակը Սիրիայում, ինչպես նաև ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումները։
Հարցմանը, որն անցկացվել է մարտի 20-24-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է ավելի քան 1000 մարդ։










