2012 թվականին օդի աղտոտվածության պատճառով 7 մլն մարդ է մահացել

00:10 • 27.03.14

Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի համաձայն՝ 2012 թվականին օդի աղտոտվածության պատճառով 7 մլն մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է Meddaily-ն` հղում կատարելով BBC-ին:


Օդի աղտոտվածությունը հանգեցնում է սրտային հիվանդությունների, շնչառական խնդիրների և քաղցկեղի առաջացման: Աշխարհում գրանցվող մահացություններից յուրաքանչյուր 8-րդը կապված է այս գործոնի հետ:


Աղտոտվածության հետևանքով մահացության մոտ 6 միլիոն դեպք բաժին է հասնում Հարավարևելյան Ասիային:


Որպես կանոն՝ այդ խնդիրն արդիական է ցածր և միջին եկամուտ ունեցող երկրների համար: Մաքուր օդը կարող է կանխել ոչ վարակիչ հիվանդությունների զարգացումը, ինչպես նաև՝ նվազեցնել կանանց և խոցելի խմբերի` երեխաների և ծերերի հիվանդությունների ռիսկը: