Ղրիմի ժամանակավոր դատախազ Պոկլոնսկայան արդարադատության ավագ խորհրդական է դարձել
Ղրիմի դատախազի ժամանակավոր պաշտոնակատար Նատալյա Պոկլոնսկայային բարձր աստիճան է շնորհվել, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ-ի գլխավոր դատախազությանը:
Նա այժմ արդարադատության ավագ խորհրդականի աստիճան ունի:
Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Յուրի Չայկան համապատասխան դասային աստիճան է շնորհել Պոկլոնսկայային, ինչպես նաև՝ Սևաստոպոլի դատախազ Իգոր Շևչենկոյին:
Վերջին շրջանում Պոկլոնսկայան հայտնի դեմք էր դարձել ինտերնետ տիրույթում: Ճապոնիայում նրա կերպարով անիմե էր ստեղծվել, իսկ այսօր հայտնի է դարձել, որ ռուսաստանցի հեղինակներից մեկը նրան նաև երգ է ձոնել:
Ինչպես հաղորդել էինք ավելի վաղ, նրա նկատմամբ Ուկրաինան հետախուզում է հայտարարել։










