Օբաման Հռոմի պապի հետ առաջին հանդիպմանը նրան բանջարեղենի սերմեր է նվիրել (լուսանկարներ, տեսանյութ)

15:30 • 27.03.14

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Եվրոպա կատարած քառօրյա այցի շրջանակներում պատմական հանդիպում է ունեցել Կաթոլիկ եկեղեցու հովվապետ Ֆրանցիսկոս պապի հետ։ Ինչպես հայտնում է Business Insider-ը, Օբաման ու պոնտիֆիկոսը հանդիպման ժամանակ իրար ողջունել են ձեռքսեղմումով ու փոխադարձ ժպիտներով։

 

«Ձեզ հանդիպելը հրաշալի է։ Ինձ համար դա մեծ պատիվ է։ Ես հիանում եմ Ձեզնով։ Շնորհակալ եմ ինձ ընդունելու համար»,-ասել է Միացյալ Նահանգների նախագահը, ինչին Պապը պատասխանել է .«Շնորհակալություն»։

 

Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ 1 ժամից էլ պակաս տևած հանդիպման ընթացքում Օբաման ու Ֆրանցիսկոսը քննարկել են աշխարհում աղքատության ու աճող անհավասարության դեմ պայքարի թեման։

 

Նշվում է, որ Օբաման Ֆրանցիսկոսին է նվիրել իր կնոջ՝ Միշել Օբամայի անմիջական հսկողության տակ գտնվող՝ Սպիտակ տան պարտեզում աճող մրգերի ու բանջարեղենի սերմերով լի զամբյուղ։
 

Barack Obama Pope Francis

AFP 27 March

The president bowed as he shook hands with the pontiff in the Small Throne Room, before the two sat down at a wooden table in the Papal Library

Lots to talk about: The President is the ninth president to make an official visit to the Vatican

Talks: Pope Francis (left) meets with President Barack Obama at the Vatican this morning

Pope Francis and President Barack Obama smile as they exchange gifts at the Vatican this morning

Pope Francis (right) walks through the Papal Library with President Barack Obama during the official visit

Sharing a joke: Both the Pope Francis and President Barack Obama look in good spirits as they exchange gifts