Ռուսաստանը կարող է 6-րդ տեղն զբաղեցնել աշխարհում ոսկու պաշարով` շրջանցելով Շվեյցարիային
Ռուսաստանի ոսկու պաշարը փետրվարին ավելացել է` հասնելով մոտ 1041.9 տոննայի` հունվարի 1034.7 տոննայի դիմաց: Ինչպես հաղորդում է INTERFAX-ը` Blomberg-ին հղումով, այս մասին վկայում են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալները:
Ըստ այդմ` հունվարին Շվեյցարիայի ոսկու պաշարը կազմում էր 1040.1 տոննա, իսկ փետրվարի տվյալները դեռևս չեն հրապարակվել:
Այս կերպ Ռուսաստանը, հնարավոր է, զբաղեցրել է 6-րդ տեղը ոսկու պաշարով` ԱՄՆ-ից, Գերմանիայից, Իտալիայից, Ֆրանսիայից և Չինաստանից հետո, քանի որ, ըստ ԱՄՀ-ի տվյալների, Շվեյցարիայի պաշարների չափը գրեթե չի փոփոխվել 2008-ից ի վեր:










