ԱՄՆ-ն դադարեցրել է թմրանյութերի տարածման դեմ պայքարում ՌԴ–ի հետ համագործակցությունը

08:22 • 27.03.14

Սպիտակ տան՝ թմրանյութերի վերահսկողության ոլորտում պետական քաղաքականության գծով բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մայքլ Բոտիչելին մերժել է Մոսկվա այցելելու հրավերը, հաղորդում է kommersant.ru-ն:

Ինչպես մարտի 26-ին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է նրա ներկայացուցիչ Ռաֆայել Լեմեյտրը, թմրանյութերի հետ պայքարի ոլորտում երկու երկրների համագործակցությունը ներկայումս դադարեցված է:


«Հաշվի առնելով Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ Ռուսաստանի շարունակական ոտնձգությունները՝ մենք դադարեցնում ենք Ռուսաստանի Դաշնության հետ որոշ երկկողմ քննարկումներ, այդ թվում նաև սա»,- ասել է Լեմեյտրը: