Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հանվել է ձեռքի ուղեբեռում հեղուկ տեղափոխելու արգելքը

12:09 • 27.03.14

Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում հանվել է ձեռքի ուղեբեռում հեղուկ տեղափոխելու արգելքը, հայտնում է «Дождь» հեռուստաընկերությունը:

 

Այս մասին հայտնի է դարձել օդանավակայանի Twitter-ի էջում արված հրապարակումից:

 

Ավելի վաղ նույն կերպ էր վարվել «Պուլկովո» օդանավակայանը:

 

Այսպիսով՝ այժմ նշված օդանավակայաններում ձեռքի ուղեբեռում կարելի է տեղափոխել գելեր, աերոզոլներ և հեղուկներ՝ 100 մլ ծավալով:

 

Հունվարին Մոսկվայի օդանավակայաններն անվտանգության խստացված միջոցառումների շրջանակներում նման սահմանափակումներ էին մտցրել, ինչը կապվում էր Սոչիի Օլիմպիական խաղերի հետ։