ԱՄՆ-ն պատրաստ է Սիրիայի հարցով շարունակել Ռուսաստանի հետ բանակցությունները

10:11 • 27.03.14

Սիրիայի քիմիական զենքի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քվեարկության նախօրեին ԱՄՆ-ի պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը հայտարարություն է արել, հայտնում է Russia Today-ը:

 

Ըստ այդմ՝ Ուկրաինայի հարցով լուրջ տարաձայնությունները չեն ազդի Սիրիայի հարցով ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցության վրա:

 

«Սիրիայի հարցում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Այո, մենք լուրջ տարաձայնություններ ենք ունեցել, մենք բազմիցս խոսել ենք դրա մասին, սակայն, ընդգծում եմ, աշխատել ենք միասին: Մենք հուսով ենք՝ Ուկրաինայի հակամարտությունը չի ազդի դրա վրա», - հայտարարել է Հարֆը։