Յուլյա Տիմոշենկոն ակտիվիստներին ցույց է տվել իր առանձնատունը (լուսանկարներ)

12:00 • 27.03.14

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի առանձնատունը գտնվում է Կիևի Կոնչա Զասպա էլիտար թաղամասում, այստեղ տներն իրենց հողատարածքներով վաճառվում են 5-10 մլն դոլարով, իսկ վարձով են տրվում՝ ամսական 10-35.000 դոլարով։ Այդ մասին պատմել են «Առանց դարպասների» հասարակական շարժման ակտիվիստները, որոնք եղել են Տիմոշենկոյի առանձնատան տարածքում, գրում է Обозреватель-ը։

 

«Մեզ մոտ 1 ժամ պահեցին մուտքի մոտ, վերջապես հայտնվեց ջիփը, որում Տիմոշենկոն էր։ Իմանալով, թե ինչի համար են եկել ակտիվիստները, նա կես ժամանոց էքսկուրսիա կազմակերպեց տանը»,- պատմել է ակտիվիստ Սերգեյ Կապուստյանը։

 

Ակտիվիստների խոսքով՝ Տիմոշենկոն ապրում է 2-հարկանի առանձնատանը, որի ընդհանուր տարածքը 450 քմ է։ Նախկին վարչապետը վստահեցրել է, որ տունը նա վարձակալում է արդեն 10 տարի և խոստացել է ներկայացնել փաստաթղթերը, սակայն այդպես էլ ցույց չի տվել։ Սենյակները և հարակից շինությունները 10-ից ավելին են։ Սպասավորներից միայն խոհարարը և աղախինն են եղել, ևս 3-4 մարդ՝ անվտանգության աշխատակիցներ։

 

«Մենք տեսել ենք միայն խոհանոցը, ընդունարանը և հյուրասենյակը։ Ննջասենյակ, լողասենյակ և 2-րդ հարկ թույլ չտվեցին բարձրանալ՝ ասելով, որ այնտեղ թափթփված է։ Տեսածից ընդհանուր տպավորությունները հետևյալն էին՝ թանկ և ճաշակով»,- նշել է Կապուստյանը։

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 8

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 11

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 3

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 10

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 4

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 5

 

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 1

 

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 2

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 9

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 7

Тимошенко показала активистам свой особняк в Конча-Заспе - фото 6